ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Նշենք, որ այս պահին դատաական նիստն ընդմիջվել է:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
0Comments