Լոս Անջելեսում միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչներ գործադուլ են հայտարարել, հայտնում է The New York Times-ը:
Մանկավարժները պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ դասարանների թվաքանակի կրճատում:
Դրանից բացի, նրանք պահանջում են մեծացնել ուսուցիչների եւ գրադարանավարների հաստիքակազմը:
Պարբերականը նշել է, որ 30 տարում սա առաջին նման բողոքի ակցիան է:
0Comments