Ես չեմ ամաչում, որ ախրանիկ եմ եղել. Էդուարդ Բաբայան

Դուք իմ աշխատանքով կտենաք՝ ես ոնց եմ աշխատում

«Ես եկել եմ այստեղ աշխատելու և դուք իմ աշխատանքով կտենաք՝ ես ոնց եմ աշխատում»,-այս մասին  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանը։

Հարցին՝ ո՞ր հանձնաժողովում է իրեն պատկերացնում, Էդուարդ Բաբայանն ասաց, որ իրեն պաշտպանության ոլորտում է պատկերացնում։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերաբերում արտահայտությանը, որ «ախրանիկից  դարձել է պատգամավոր», Էդուարդ Բաբայանն ասաց․ «Ես չեմ ամաչում, որ ախրանիկ եմ եղել, ախրանայի պետ եմ եղել եւ եթե  7000 մարդ ինձ վստահել է, ինչ կապ ունի ախրանիկ եմ եղել, ժողովուրդն է ինձ բերել այստեղ»։