Իոսիֆ Աղաջանովի հայրը հանդիպում է պահանջում վարչապետի հետ

Դաժան մարդասպան այդ հրեշը չպետք է ներվի

23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Բժշկական համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ նամակ են փոխանցել Կառավարությանը՝ իր որդու սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու պահանջով։

«Այսօրվա մեր պահանջը մեզ ընդունելն է, բայց հիմնական պահանջն է՝ դաժան մարդասպան այդ հրեշը չպետք է ներվի։ Կան շատ մարդասպաններ, սակայն այդ դեպքերն անհամեմատելի են այս դաժան դեպքի հետ։ Ինչո՞ւ են ընտրել այդպիսի դաժան մարդու»,- ասաց Աղաջանովը։