Չի կարելի ձմեռը մեքենա վարել ամառային անվադողերով. Հայկ Մարության

Ես էլ նույնպես ամբողջ գիշեր շրջել եմ քաղաքում, տեսել եմ խնդիրները, հենց Մյասնիկյան պողոտայում անձամբ կանգնել եմ ու հետևել տրանսպորտին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադարձել է ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների պատճառով մայրաքաղաքում ձնամաքրման և երթևեկության հետ կապված խնդիրներին:

«Ես էլ նույնպես ամբողջ գիշեր շրջել եմ քաղաքում, տեսել եմ խնդիրները, հենց Մյասնիկյան պողոտայում անձամբ կանգնել եմ ու հետևել տրանսպորտին: Ամառային անվադողերով մեքենաները ոչ մի կերպ չէին կարողանում բարձրանալ վերև, միանգամից ստեղծում էին խցանում, իրար էին խփում, փակվում էր ամբողջ փողոցը, և մեր տեխնիկան չէր կարողանում հասնել տեղ: Չի կարելի ձմեռը մեքենա վարել ամառային անվադողերով»,- ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝  կոչ անելով փոխել ամառային անվադողերը ձմեռայինով:

Նշենք,  որ  երեկ տեղացած ձյան պատճառով քաղաքի տարբեր հատվածներում խցանումներ են տեղի ունեցել։ Չմաքրված փողոցները բազմաթիվ վթարների պատճառ են դարձել: