Արարատ Միրզոյանի կինը հեգնում է Հայկ Սարգսյանին

Ինձ մի հատ փրոջեքթ մենեջերի կուրտկա ու հաշիվը խնդրում եմ

Համացանցում մեծ աղմուկ հանած պատգամավոր Հայկ Սարգսյանի բաճկոնը, որը արտադրողների խոսքով արժե 300 հազար դրամ եւ հատուկ կարվել է նրա համար, ոչ միանշանակ է ընդունվել նաեւ թիմակիցների եւ համախոհների շրջանում։

Մասնավորապես, Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ինձ մի հատ փրոջեքթ մենեջերի կուրտկա ու հաշիվը խնդրում եմ»։

Գրառմանն արձագանքել է «Իմ քայլը» դաշինքի ԱԺ փոխխոսնակի թեկնածու Լենա Նազարյանը։

«Գոգ, ես անկեղծ խնդիր չեմ տեսնում: Միջոցառումների որ մասնակցում ենք, բեյջ ենք կրում: Մարդիկ պարտավոր չեն իմանալ դու ով ես ու նաեւ հիշել անուն, ազգանունը: Հաճախ ինձ Ղազարյան են ասել: Ես կողմ եմ մարդկանց կյանքը հեշտացնելուն»,–նշել է նա։

Քաղաքացիների արձագանքին՝ եթե կա բեյջի կարիք ապա կարելի է բեյջ կրել, բայց բանակային կոմուֆլյաժ հիշեցնող բաճկոնը պատգամավորի հագին քաղաքացիական հասարակության մեջ այդ խնդիրը լուծելու տպավորություն չի ստեղծում, Լենա Նազարյանը արձագանքել է. «Ընկերներ ջան, իսկապես պրակտիկ լուծում է բազում իրավիճակներում, երբ շփվում ես քաղաքացիների հետ: Քաղաքացին միանգամից տեղեկանում է, թե ում մոտենալ ու ինչպես դիմել: Ես հակառակ կողմից եմ նայում: Հո՞ չի գնացել, որ ճակատը պաչեն, գնացել է ու պարտավորություններ է ստանձնել հարցեր լուծելու: Այդ ընտրատարածքում ընտրված պատգամավոր է: Ի՞նչ ցուցամոլություն»։ Քաղաքացիները հարց են բարձրացել, թե քաշմիրից, բնական մորթից եւ զամշից բացի մարդկանց կյանքը հեշտացնելու ավելի համեստ ձեւեր չկա՞ն։

Նշենք, որ Հայկ Սարգսյանը Երեւան–Էջմիածին ճանապարհին բողոքի ցույց իրականացնող քաղաքացիների հետ հանդիպմանը եկել էր բանակային համազգեստ հիշեցնող բաճկոնով, որի մի անկյունում գրված է պատգամավոր, մյուսում՝ Հայկ Սարգսյան։