Քիչ առաջ մենարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց՝ Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։
Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները կերդվեն:
Նշենք, որ այս խորհրդարանը կունենա 132 պատգամավոր եւ երեք խմբակցություն: «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 պատգամավոր, ԲՀԿ-ն՝ 26 եւ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր:
0Comments