«Ի շրջանս յուր». Ստեփան Դանիելյան

Դատավորներն ու դատախազները սովետական կադրերն էին, որոնց համար «հեղափոխականները» փողոցի մարդիկ էին


Ստեփան Դանիելյանի գրառումը.

 

«Որ ասում են Հայաստանում դատական համակարգ չկա, օրենքը չի գործում, չեն փորձում խորանալ, թե ինչու չկա: 90-ականներին այն ժամանակվա քաղաքական իշխանությանը դատական համակարգը և դատախազությունը խանգարում էր վայրի սեփականաշնորհման ու քաղաքական սպանությունների միջոցով իրենց ընդդիմացողների սանձման գործընթացին:

Դատավորներն ու դատախազները սովետական կադրերն էին, որոնց համար «հեղափոխականները» փողոցի մարդիկ էին ու նրանց ընդդիմանում էին:

Արդյունքում սպանվեցին դատախազներ (այդ թվում` գլխավոր), իսկ փաստաբանների, լրագրողների ծեծը սովորական երևույթ էր: Մի շարք օրենքներ ընդունվեցին, որպեսզի դատավորները լինեն ձեռնասուն: Ու այդպես մենք ստացանք այն, ինչը ունենք»: