Լարսը բաց է մարդատար ավտոմեքենաների համար

Ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա եւ 1 ավտոբուս

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա եւ 1 ավտոբուս: