Սփյուռքի նախարարը «հաթաթա» չի տվել. նախարարությունը հերքում է

Կոչ ենք անում լրատվամիջոցին զերծ մնալ ստահոդ տեղեկություններ տարածելուց

ՀՀ սփյուռքի նախարարությունը հերքել է «Իրատես» թերթի տեղեկությունն այն մասին, թե Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը կանչել են աշխատակիցներին ու «հաթաթա» տվել։
 
Հերքումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկացնում ենք, որ irates.am կայքում 11.01.2019թ.-ին հրապարակված «Սփյուռքի նախարարությունում աշխատողներին հաթաթա են տվել» նյութը չի համապատասխանում իրականությանն ու ամբողջությամբ հիմնված է ստի և ապատեղեկատվության վրա: Հրապարակման մեջ առկա բոլոր դեպքերը մտացածին են և հորինված:

Կոչ ենք անում լրատվամիջոցին զերծ մնալ ստահոդ տեղեկություններ տարածելուց, ներկայացնել օբյեկտիվ, անաչառ, ստուգված տեղեկատվություն, լինել պրոֆեսիոնալ և հավատարիմ մնալ լրագրողական սկզբունքերին»: