Հունվարի 9
Հանգիստ եղիր, ինչ էլ որ պատահի քեզ: Հանդարտ եղիր, թող որ Համբերությունը իր կատարյալ գործը կատարի: Քո միտքը երբեք մի սևեռիր սպառնալի, ընկճող բաների վրա: Իրավունք չունես ընկճվելու, քանի որ Ես քեզ հետ եմ:
Կյանքի տանջանքը մի վերցրու քեզ վրա: Իմ որդիների համար տանջանք չկա: Չե՞ս տեսնում, որ Ես Վարպետ գործիք պատրաստող եմ: Չէ՞ որ գործիքի բոլոր մասերը Ես եմ պատրաստում: Մի՞թե Ես չգիտեմ, թե որքան ծանրության կդիմանա տվյալ գործիքը՝ պրկված վիճակում: Մի կարծիր, թե Ես, որ պատրաստել եմ այդքան նուրբ մի գործիք, կպահանջեմ իրենից մի այնպիսի բան, որ փչացնի կամ անտանելի տառապանքներ պատճառի իրեն: Ոչ, երբեք. իրականում՝ ՏԱՆՋԱՆՔԸ ԾՆՎՈՒՄ Է ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԴՈՒ ՈՒՐԻՇ ՏԻՐՈՋ ԵՍ ԾԱՌԱՅՈՒՄ. աշխարհին, համբավին, մարդկանցից ստացած փառքին ու կարծիքին: Տանջանքը ծնվում է նաև այն ժամանակ, երբ դու երկու օրվա բեռը մի օրվա մեջ ես կամենում կրել:
Մի մոռացիր, որ այդպես չի կարելի անել:
0Comments