ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական գործողությունները եւ քաղաքականությունը 2019թ․ դժվար թե փոխվեն, սակայն դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը ռուսների հետ միասին կհանգեցնեն Թրամփի իմփիչմենթին՝ կանխատեսում է հայտնի ամերիկյան պատմաբան, պրոֆեսոր Ալան Լիխտմանը։
«Կարծում եմ՝ նա պատասխանատվության կենթարկվի»,- DW-ին տված հարցազրույցում ասել է պրոֆեսորը։
Լիխտմանը հայտնի է նրանով, որ 30 տարի շարունակ ճիշտ գուշակել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հաղթողներին։ Նա բոլորից շուտ էր կանխագուշակել Թրամփի հաղթանակը 2016-ին։
Այժմ Լիխտմանը վստահ է, որ 2019թ․ սկսած եւ մինչ իր ղեկավարման ժամկետի ավարտը Թրամփը պետք է պայքարի իր աթոռը պահելու համար, եւ այդ մարտը նա կարող է պարտվել։
Լիխտմանը վստահաբար կարծում է, որ Թրամփը կարող է պարզապես դուրս մղվել իր պաշտոնից, ինչը շատ այլ քաղաքական փորձագետներ դեռեւս քիչ հավանական են համարում։ Եթե Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկի Թրամփի իմփիչմենթին, պաշտոնից նրան հեռացնելու համար կպահանջվի Սենատի 2/3-ի մեծամասնության ձայները։ Հանրապետականները դեռեւս վերահսկում են այդ մարմինը, քանի որ այնտեղ մեծամասնություն են կազմում։ Թրամփին հեռացնելու համար անհրաժեշտ է, որ նրա կուսակիցների մեծ մասը Սենատում կողմ քվեարկի նախագահի տապալմանը
Այս սցենարն այնքան էլ հեռու չէ իրականությունից՝ ասել է Լիխտմանը՝ նշելով, որ նախընտրական շրջանում ռուսների հետ համագործակցության մասին լուրերը, ինչպես նաեւ Թրամփի վարքագիծը արդեն սկսում են անդրադառնալ նաեւ հանրապետականների վրա։
0Comments