Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշում է ընդունել, որով բավարարել է Հայաստանի դեմ Մարտիրոսյան եղբայրների ներկայացրած հայցը։ Դրա հիման վրա եղբայրներից յուրաքանչյուրին որպես բարոյական հատուցում կվճարվի 2400 դոլար գումար։
Եղբայրները նախկինում մեղադրվել ու դատապարտվել են «մի խումբ անձանց հետ երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու համար»։ Սակայն հետագայում նրանք հայց են ներկայացրել եվրոպական դատարան, քանի որ համարել են, որ դատական քննության ժամանակ տուժողին ու վկաներին խաչաձև հարցաքննելու հնարավորություն չի տրվել։
ՄԻԵԴ-ը բավարարել է այս պնդումն ու որոշում կայացրել Հայաստանի դեմ։ Սակայն դիմումատուն եվրոպական դատարան էր դիմել ավելի մեծ գումարի պահանջով․ որպես նյութական վնաս եղբայրներից մեկին՝ 18․000, մյուսին՝ 24․000 դոլար փոխհատուցում, ինչպես նաև ամեն եղբորը 24․000 դոլար ոչ նյութական վնասի հատուցում։ Եվրոպական դատարանը բավարարել է այս գումարային պահանջների միայն մի մասը։
0Comments