ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում նշեց, չի կարող ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննության կառնի քիչ անց։
Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին։
Ալումյանը հիշեցրեց, գրավի չափը որոշելն իրենք թողել են դատարանի հայեցողությանը, միջնորդությունը քննելու է դատավոր Նելլի Բաղդասարյանը։
Հարցին, կհասցնի՞ դատարանն այսօր հրապարակել որոշումը, Ալումյանը պատասխանեց ՝ այդ ու այլ հարցերի չի կարող պատասխանել։
Դատարան են ներկայացել փասատաբանական թիմի բոլոր չորս անդամները։
0Comments