Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հայտարարությանը՝ նշեց, որ ինքն ավելի շատ մեղադրելու կարիք ունի, թե՛ նախկին իշխանություններին, թե՛ ընդդիմադիրներին։
«Երբ ելույթի մեջ ուղղակի ասում են կեղծ տեղեկություն և ասում են, թե ինչու է բրիտանական ընկերության ուսումնասիրություններն այսպես կամ այնպես, կներեք, այդ ժամանակ ես ո՛չ ավագանու անդամ էի, ո՛չ քաղաքականության մեջ։ Ակտիվիստ էի և պայքարում էի, եթե իրենք որոշակի գումարի դիմաց էին այդ ամենն անում, ապա ես անվճար եմ արել»,- ասաց նա:
Հայկ Մարությանի խոսքերով այն առաջարկը, որն անում են, պետք է նախկինում անեին, բայց չեն արել, որովհետև այն ժամանակ դա լավ էր քաղաքի համար, բայց վատ ինչ-որ մեկի բիզնեսի համար։
«Տրանսպորտային համակարգի խնդիրները մինչև այսօր չեն լուծվել, քանի որ մարդիկ երթուղայինի գծեր են ունեցել, և նրանց ձեռնտու չի եղել, որպեսզի տրանսպորտային համակարգի նոր ցանց ստեղծվի, իսկ մենք ուզում ենք, որ այդ համակարգն օր առաջ լինի»,- ասաց Հայկ Մարությանը։
Նրա խոսքով՝ ավագանու և քաղաքապետի միջև գիծ է դրվում այն ժամանակ, երբ ավագանու անդամները սուտ ելույթ են ունենում և դրանով փորձում դիվիդենտներ շահել:
0Comments