Նոր շրջադարձ՝ «Օսկար»-ի հետ կապված սկանդալի ֆոնին

91-րդ արարողությունն ավանդական ձևաչափով տեղի կունենա

Ամերիկյան կինոարվեստների ակադեմիան որոշել է «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ գովազդի ընթացքում չհայտարարել մրցանակակիրներին, փոխանցում է Associated Press-ը։

Ակադեմիայում հայտարարել են, որ 91-րդ արարողությունն ավանդական ձևաչափով տեղի կունենա։ Այսպիսով, չեղարկվել է որոշումն այն մասին, որ կարճամետրաժ խաղային ֆիլմի, ոճաբանի աշխատանքի և շպարի, ինչպես նաև մոնտաժի և օպերատորական աշխատանքի համար մրցանակները կշնորհվեն գովազդային դադարի ընթացքում։