ԵՄ-ն կարող է կրկնել Խորհրդային Միության ճակատագիրը. Սորոս

Այժմ ԵՄ-ն «հեղափոխական պահ» է վերապրում, սակայն ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ քաղաքացիները դա չեն ըմբռնում

«Եվրամիությունը կարող է կրկնել 1991թ. Խորհրդային Միության ճակատագիրը, «եթե եվրոպական երկրների ղեկավարությունն ու քաղաքացիները չարթնանան և չպաշտպանեն ԵՄ արժեքները»»,- «Коммерсантъ»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ամերիկացի ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսը:

Սորոսի խոսքով՝ այժմ ԵՄ-ն «հեղափոխական պահ» է վերապրում, սակայն ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ քաղաքացիները դա չեն ըմբռնում: Նրա կարծիքով՝ կարևորագույն պահ կարող են լինել Եվրախորհրդարանի մայիսյան ընտրություններում, որոնց կարող են խոչընդոտել «հակաեվրոպական ուժերը»:

Նման իրավիճակը Սորոսը բացատրել է կուսակցական հնացած համակարգով, որն առկա է եվրոպական մի շարք երկրներում:

Բացի այդ, Սորոսը ԵՄ ներկայիս ղեկավարությունը համեմատել է ԽՍՀՄ փլուզման ժամանակ սովետական Պոլիտբյուրոյի հետ, որը «շարունակում էր հրամաններ արձակել, ասես թե, դեռ ակտուալ էր համարվում»:

Այդ կապակցությամբ ֆինանսիստը կոչ է արել «արտաքին և ներքին թշնամիներից» պաշտպանել Եվրոպան: