Ջորջ Քլունին պաշտպանել է Մեգան Մարքլին

Նրան հետապնդում և վիրավորում են ճիշտ այնպես, ինչպես արքայադուստր Դիանային

Հոլիվուդյան հայտնի դերասան, պրոդյուսեր և հասարակական գործիչ Ջորջ Քլունին պաշտպանել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին՝ նշելով, որ նա չափազանցված քննադատության զոհ է դարձել:

«Մեգանը հղիության 7-րդ ամսում է, իսկ սենսացիաներ փնտրող մարդիկ անդադար նրա ետևից են ընկած՝ փորձելով նրան ինչ-որ բանում մեղադրել»,- ասել է Քլունին՝ մտահոգություն հայտնելով, որ դքսուհու կյանքը սկսում է հիշեցնել նրա ամուսնու հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանայի պատմությունը:

ֆվդցսղ



«Նրան հետապնդում և վիրավորում են ճիշտ այնպես, ինչպես Դիանային: Մենք արդեն տեսել ենք, թե ինչ ողբերգական ավարտ կարող են ունենալ լրատվամիջոցներում նման հալածանքները»,-ասել է դերասանը՝ ակնարկելով արքայադուստր Դիանայի՝ պապարացիների հետապնդումների հետևանքով տեղի ունեցած ավտովթարը: