«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է, որ Կառավարության ծրագիրը կոնկրետ չէ, չի պատասխանում ինչպես հարցին:
«7 տարվա մեջ, որ ես խորհրդարանում եմ, սա առաջին դեպքն է, որ կառավարությունը ծրագիր է բերում առանց խորհրդարանական ուժերի հետ նախնական քննարկումների: Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Ես հիշեցի, որ մեկ տարի առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը ծրագիր էր բերելու, ինձ էր զանգել Վաչե Գաբրիելյանը եւ ասում էր՝ «Ելք» եւ ԲՀԿ խմբակցությունների հետ միասին հանդիպեմ, ներկայացնեմ ծրագիրը: Մենք մերժեցինք, որովհետեւ ասացինք, որ ծրագիրը նախ պետք է վարչապետը ներկայանցի, երկրորդ՝ անընդունելի է այլ խմբակցության հետ ծրագիր ներկայացնել: Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ ծրագիրը քննարկվել է մինչեւ ԱԺ գալը: Իսկ հիմա ծրագիրն անհնար է փոխել, անփոփոխելի է: Խորհրդարանն արհամարհվել է»,-ասաց Մարուքյանը:
0Comments