Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է. Ստեփան Դանիելյան

Այս հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ

 

Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Կառավարության ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանոթացա։ Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնել։ Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կառավարության ծրագիր է։

Ինչ չկա այնտեղ։ Չկա.

- Սահմանադրության փոփոխությունների ցանկություն, որպեսզի հավասարակշռվեն իշխանության ճյուղերի լիազարությունները,

- Ընտրական Օրենքսգրի փոփոխություններ,

- Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունում,

- Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակների փոփոխություններ (մի կողմից պահպանելով ներկա կարգավորումները, որ այդ կառույցների ղեկավարները լինեն համակարգի ներսից, մյուս կողմից ավելացվի ԱԺ առջև նրանց հաշվետու լինելու հնարավորությունը),

- Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրում,

- ու էլի շատ-շատ բաներ։

P.S. Այս հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ»: