Հրդեհ՝ Փարիզում

Զոհվել է 7 մարդ

Փարիզում բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ յոթի, տուժել է 27 մարդ, հայտնում է RTL-ն:

Պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 01.00-ին Փարիզի 16-րդ շրջանի Էրլանժե փողոցում գտնվող 8-հարկանի շենքում:

Ռադիոկայանի տեղեկություններով՝ ներկա պահին հայտնի է 7 զոհվածի եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տուժածի մասին: Եվս 27 մարդ, որոնց թվում են 2 հրշեջ, թեթեւ վնասվածքներ են ստացել:

Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են մոտ 200 հրշեջներ: Հարեւան մի քանի շենքերի բնակիչներին տարհանել են: Հրդեհի պատճառը դեռեւս չի պարզվել: