Հանրությանը հուզող բոլոր հարցերը քննարկել ենք, այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարեց խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Փակ քննարկում է եղել, չեմ կարող մանրամասնել: Քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք հուզում են կառավարությանը, խորհրդարանին ու լայն հանրությանը: Քննարկումները եղել են շատ կառուցողական: Քանի որ փակ քննարկում է եղել, իրավասու եմ ասել միայն այն, ինչ արդեն ասացի»,-news.am-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Թորոսյանը:
Նշենք, որ քիչ առաջ խոորհրդարանում ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որը տեւել է մոտ 4 ժամ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ մարզպետներ: Նախապես հայտարարվել էր, որ փակ նիստում քննարկվելու է «Կառավարության կառուցվածքում փոփոխություններ» կատարելու հարցը:
Նշենք, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել շենք, քանի որ ոչ աշխատանքային օր է:
0Comments