Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է ԱՄՆ զինծառայող, որին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ինչպես հայտնում է Լոնդոնի ոստիկանությունը, 41-ամյա տղամարդը ձերբակալվել է նոյեմբերի 10-ին՝ Գլոսթերի մերձակայքում։
«Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է ԱՄՆ բանակի զինծառայող։ Ձերբակալությունն իրականացվել է հակաահաբեկչական ստորաբաժանման կողմից անցկացվող հետաքննության շրջանակում՝ ԱՄՆ իշխանությունների, ամերիկյան ռազմական կառույցների և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ սերտ համագործակցությամբ», – ասվում է մայրաքաղաքային ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հետաքննության շրջանակում խուզարկություններ են իրականացվում Գլոսթերշիրի կոմսության երկու հասցեներում։ Ոստիկանությունից հայտնել են, որ մեղադրանքները կապված են Ռուսաստանի հետ։
ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը նշել է, որ «ձերբակալությունը կապված է լրտեսության մեղադրանքների հետ»։
