Մի քանի եվրոպական երկրներ և Մեծ Բրիտանիան պատրաստվում են ստեղծել ռազմածովային դաշինք՝ ռուսական սուզանավերի գործունեությանը հակազդելու և ծովային հաղորդակցությունն անվտանգ պահելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ Ռիչարդ Նայթոնի խոսքով՝ երկրները կամրապնդեն համատեղ պաշտպանությունը Հյուսիսային Ատլանտիկայում, Արկտիկայում և Բալթիկ ծովում։

Նախաձեռնության նպատակն է պատերազմի դեպքում կանխել ռուսական սուզանավերի կողմից նավագնացությանը սպառնացող վտանգները։

Ռազմական համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել երեքշաբթի՝ բրիտանական «HMS Prince of Wales» ավիակրի վրա։

Share.