Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի

Չինաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են քննարկել միջուկային ոլորտում արհեստական բանականության կիրառման վերահսկողության հարցը։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Հարցը կարող է ներառվել երեք երկրների առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգում, որը նախատեսվում է նոյեմբերի 18-19-ին՝ Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ քննարկել միջուկային սպառազինության հարցը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Մոսկվան պատրաստ է քննարկել միջուկային զինաթափումը, սակայն, նրա խոսքով, Պեկինը դեմ է այդ հարցը հանդիպման օրակարգում ներառելուն։

Share.