Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին կարգելվեն «անօրինական» բողոքի ցույցերը, իսկ կազմակերպված խմբերի, օրինակ՝ արհմիությունների կողմից անցկացվող երթերի համար կառաջարկվեն այլընտրանքային ուղիներ՝ բիզնեսները պաշտպանելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ընդհանուր հանձնարարականն այն է, որ առաջիկա օրերին ցույցեր չպետք է անցկացվեն։ Նրանց համար, ովքեր ցանկանում են շարունակել ցույցերը, եթե դրանք կազմակերպվում են արհմիությունների կողմից, պրեֆեկտները կառաջարկեն այլընտրանքային երթուղիներ։ Իսկ եթե դրանք արհմիությունների կողմից չեն կազմակերպվում, ապա, հնարավորության դեպքում, մենք կարգելենք ցույցերը, որպեսզի պահպանվի անդորրը, և մենք կարողանանք պաշտպանել խանութներն ու հասարակական շենքերը», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Share.