Այժմ փրկարարական գործողություն է ընթանում Կրիվոյ Ռոգի առևտրի կենտրոնին հասցված հարվածից հետո։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսական մի քանի դրոնների հարված էր․ նպատակադրված, նենգ, մեկը մյուսի հետևից։
Արդեն հայտնի է 14 զոհի մասին։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել է, որոնց թվում, ըստ տվյալների, կա նաև 11 երեխա։ Ռուսների կողմից բացարձակ գազանություն է։ Ուղղակի տականքներ։ Անպայման պատասխան կտանք։
Կարևոր է, որ աշխարհը չլռի սրա մասին։ Այս ռուսական պատերազմին պետք է վերջ դրվի, և անհրաժեշտ է, որ աշխարհն օգնի մեզ»,- նշել է նա։
