Ռուսաստանը Կուրիլյան կղզիների մոտ հրթիռային փորձարկումներ է անցկացրել, հաղորդում է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։

«Հազարավոր բառերի փոխարեն…

Հարավային Կուրիլյան կղզիների ափերի մոտ մարտական պատրաստության ծրագրված միջոցառումների շրջանակում Խաղաղօվկիանոսյան նավատորմի տարատեսակ ուժերը հրթիռային հարված են հասցրել պայմանական հակառակորդի նավերը նմանակող խմբային թիրախին։

«Վարյագ» գվարդիական հրթիռային կրեյսերի անձնակազմն իրականացրել է «Վուլկան» տեսակի երկու հականավային հրթիռների արձակում, իսկ «Օմսկ» ատոմային սուզանավը «Գրանիտ» թևավոր հրթիռներով համազարկային հրաձգություն է իրականացրել։ Կուրիլյան շղթայի կղզիներից մեկի ափից «Բաստիոն» ափամերձ հրթիռային համալիրը «Օնիքս» հականավային հրթիռով կրակ է բացել։ Հրաձգությունն իրականացվել է ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող խմբային թիրախի ուղղությամբ։

Օբյեկտիվ վերահսկողության տվյալներով՝ բոլոր թիրախները հաջողությամբ խոցվել են։

Հրթիռային կրակոցների անցկացման շրջանը նախապես փակվել էր քաղաքացիական նավագնացության և ավիացիոն թռիչքների համար։

Հարվածային ուժերի հրամանատարական կետին թիրախավորման ապահովումն իրականացվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային ավիացիայի կողմից», — նշվում է հաղորդագրության մեջ։

Share.