Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի

Առանց Կիևից որևէ մեկի մասնակցության՝ ուկրաինական խնդրի կարգավորումն անհնար է, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուստի Կիևում ինչ-որ մեկը, անշուշտ, պետք է պատասխանատու որոշում կայացնի։ Դա պարտադիր է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում կիսում են Թրամփի այն տեսակետը, որ ուկրաինական հակամարտությունը հնարավոր է կարգավորել և համաձայնագրեր ստորագրել առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցության։

Նշենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին։ Բանակցությունները կանցկացվեն Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում։

Share.