Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը մոտենում է ավարտին, իսկ կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել Աբու Դաբիում նոյեմբերի կեսերին, հաղորդում է РИА Новости-ն։

«Չգիտեմ, թե որքանով ենք մենք մոտենում, բայց գործը տանում է դրան»,- «Вести» լրատվական ծառայությանը ասել է Ուշակովը՝ պատասխանելով հակամարտության ավարտի հեռանկարների վերաբերյալ հարցին։

Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլը նախնական տվյալներով կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին։

«Մենք կողմնորոշվում ենք Աբու Դաբիի ուղղությամբ… Այդպիսի պայմանավորվածություն է եղել, որ, հավանաբար, նոյեմբերի կեսերին, նոյեմբերի տասից հետո»,- Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Ավելի վաղ Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստ է նոյեմբերի կեսերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները։

Share.