Ռուսաստանը պարտվում է պատերազմում, որը ինքն էլ սկսեց։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

 «Ի պատասխան՝ նա հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Մենք աշխատում ենք անդամ պետությունների և մեր գործընկերների հետ՝ աջակցելու Ուկրաինայի հակահրթիռային պաշտպանության կարողություններին։ Դա թույլ կտա Ուկրաինային կանխել մարդկային զոհերը։ Սա առաջնահերթ խնդիր է», — նշել է նա։

Share.