Չեմպիոնների լիգա․ Բավարիան հյուրընկալվելիս հաղթեց Բարսելոնային

Մանրամասներ

1

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 3։0 հաղթեց «Բարսելոնային»։

10-րդ րոպեին հաշիվը բացեց Սադիո Մանեն։ 31-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։ 90+5-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմում հաշիվը խոշոր դարձրեց Բենժամեն Պավարը։

«Բավարիան» 15 միավորով խմբում առաջին տեղում է։ «Բարսելոնան» 4 միավորով 3-րդ տեղում է։

armsport.am