Մեզ խաբել են . . .
Մեզ համոզել են, որ մենք թույլ ենք. ՍՈՒՏ Է, մենք թույլ չենք, մեզ ուղղակի պառակտել են, ստիպել են իրար ատել, հայհոյել, անիծել:
Մեզ համոզել են, որ մենք բանակ չունենք. ՍՈՒՏ Է, մենք բանակ ունենք, հրամանատարական կազմն իր տեղում չէ. պրոֆեսիոնալներին հեռացրել են բանակից.
Մեզ համոզել են, որ մենք զենք չունենք. ՍՈՒՏ Է, մենք զենք ունենք, այդ զենքով կրակելու հրաման ու հրամանատարներ չունենք.
Մեզ համոզել են, որ թշնամին ուժեղ է. ՍՈՒՏ Է. թշնամին նույնն է, որ վախենում ու փախնում էր մեզանից. թշնամու ուժը կոտրված է ու իրենք դա շատ լավ գիտեն:
Մեզ խաբել են, որովհետև մեզ պետք է ստիպեն ստորացուցիչ խաղաղություն ստորագրել, հրաժարվել Արցախից, մեր ինքնությունից, հայրենիքից ու պետությունից:
Մեզ խաբել են . . .
Արթուր Ղազինյան
0Comments