Քանի դեռ Արցախի բնակչության անվտանգության հարցը լուծված չէ, Արցախի հարցը լուծված չէ: Տարածքային ամբողջականության ճանաչումը կոնֆլիկտը չի լուծում: Եթե ուզում ենք չկորցնել Արցախը հայկական պահելու հեռանկարը, ուրեմն պետք է ապրեցնել, ու ամբողջ ուժով կառչել էդ հողից:
Բնակչության աճ գրանցել, աջակցել նախաձեռնությունների, որոնք խթանում են ու աջակցում են բազմազավակ ընտանիքի գաղափարը, կրթում են, աշխատատեղեր են ստեղծում: Միակ ճանապարհը դա է:
Ղեկավարները կգան կգնան, աշխարհակարգեր կփոխվեն, բայց եթե չունես ներկայություն այն վայրում, որի հանդեպ ունես պատմական ու արդար պահանջ, ուրեմն արժանի չես էդտեղ ապրելու:
Նույնը վերաբերվում է Հայաստանին: Դատարկ պետությունները կուլ են գնում:
Դեմոգրաֆիական էս պատկերով մենք ուղիղ վերացման ճանապարհին ենք: Ուզու՞մ ենք հաշվի նստեն մեզ հետ` պիտի բազմանանք, զինվենք, կրթվենք, կատարելագործվենք: Ու անենք դա հանուն էս փոքր հողի կտորի, հանուն հայոց պետականության: Հողը կշատանա, եթե դրա բնական պահանջը ստեղծվի: Ու միշտ պետք է հիշենք` մեր բացթողածները թշնամին սիրով լրացնում է, բայց ինչ լրացնում է` իրենն է:
Մարինե Մանուչարյան
0Comments