
Լուրը հաստատել է նաև թագավորի գրասենյակը։
Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը, խոսելով Եղիսաբեթ II-ի մահվան մասին, ասել է, որ մոր մահն իր համար «մեծ տխրության պահ էր», և նրա մահը կզգացվի ողջ Մեծ Բրիտանիայում, Համագործակցությունում և ամբողջ աշխարհում:
«Իմ սիրելի մոր՝ Նորին Մեծություն Թագուհու մահը մեծ տխրության պահ է ինձ և իմ ընտանիքի բոլոր անդամների համար: Մենք խորապես սգում ենք սիրելի ինքնիշխանի և շատ սիրելի մոր կորուստը»,- ասել է նա որպես թագավոր իր առաջին պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բուքինգհեմյան պալատի Twitter-ում։
0Comments