Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցելել է Բաքու։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դիվանագետը Բաքվից կժամանի Երևան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցող ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ խաղաղության համաձայնագրի փոխընդունելի հիմնարար սկզբունքների հասնելու համար։
0Comments