«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի երեք կողմից փլուզման վտանգ կա։ Այս մասին հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
ԱԻՆ-ը աշխատում է ուժեղացված ռեժիմով, դյուրավառ պայթուցիկները դեռ շարունակում են պայթել:
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 30 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։
0Comments