«Ուկրաինան Գերմանիայից ստացել է MLRS Mars II համազարկային կրակի ռեակտիվ կայաններ»,- երկուշաբթի օրը՝ օգոստոսի 1-ին, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։ «Long Hand ընտանիքի երրորդ եղբայրը՝ MLRS MARS II-ը, Գերմանիայից ժամանել է Ուկրաինա: Շնորհակալություն Գերմանիային և անձամբ իմ գործընկեր, պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտին՝ այս համակարգերի համար: Մեր հրետանավորները շնորհակալ են գերմանացի գործընկերներին»,- գրել է նա Թվիթերի իր էջում:
Թե քանի MLRS MARS II համակարգեր է ստացել Ուկրաինան, չի նշվում: Հուլիսի 26-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային է փոխանցել խոստացված MARS II համակարգերը, որոնք կարող են օգտագործվել որպես համազարկային կրակի ռեակտիվ կայաններ։ Բացի այդ՝ Կիևը ստացել է ևս երեք PzH 2000 ինքնագնաց հրետանային կայաններ:
0Comments