Կլինի «Պլան Բ». ԱՄՆ-ն և Ուկրաինան աշխատում են այդ ուղղությամբ 

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ աշխատում է «Պլան Բ»-ի վրա՝ Օդեսայի վրա ռուսական հարվածներից հետո հացահատիկի արտահանումն ապաարգելափակելու համար: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID)։

«Պլան Բ-ն ներառում է ավտոմոբիլային, երկաթուղային և գետային տրանսպորտը, ինչպես նաև երկաթուղային համակարգերի կարգավորում՝ եվրոպականներին ավելի լավ համապատասխանելու համար, որպեսզի արտահանումն ավելի արագ ընթանա», հայտնել է ԱՄՆ ՄԶԳ-ն: