Փաշինյանը Լիանա Սիմոնյանին ազատել է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Մանրամասներ

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Լիանա Սամվելի Սիմոնյանին 2022 թվականի օգոստոսի 1-ից ազատել վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալի (06-Գ28-Ղ1-2) պաշտոնից»։