Դուք չեք կարող դատարկաձեռն գալ. Զելենսկին Պետդեպարտամենտի և Պենտագոնի ղեկավարներից ավելի հզոր զենք է պահանջել

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արեւմուտքից ավելի հզոր զենք է պահանջել՝ պատրաստվելով Կիեւում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը, հայտնում է PA MEDIA-ն։

Զելենսկին շաբաթ երեկոյան Կիեւի մետրոյի կայարաններից մեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ծրագրված այցի մասին։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ ամերիկացիներից արդյունքներ է ակնկալում՝ ինչպես սպառազինության, այնպես էլ անվտանգության երաշխիքների տեսքով։ «Այսօր դուք չեք կարող դատարկաձեռն գալ մեզ մոտ, եւ մենք պարզապես նվերներ կամ տորթեր չենք ակնկալում, մենք սպասում ենք կոնկրետ բաներիր եւ կոնկրետ զենքերի»,- ասել է նա։

Սա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցը կլինի ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից։

Թեեւ Արեւմուտքը Ուկրաինային ռազմական տեխնիկա է մատակարարում, Զելենսկին բազմիցս ընդգծել է, որ երկրին ավելի շատ ծանր սպառազինություն է անհրաժեշտ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հեռահար համակարգեր, ինչպես նաեւ՝ մարտական ինքնաթիռներ։