Եվրոպան գազի դիմաց կշարունակի վճարել եվրոյով

Մանրամասներ

1

Եվրոպական երկրները կշարունակեն ռուսական գազի դիմաց վճարել եվրոյով՝ համաձայն կնքված պայմանագրերի։ Այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, ԵՄ երկրներն ինչպես վճարել են, այնպես էլ շարունակելու են վճարել եվրոյով՝ համաձայն պայմանագրերի։ «Բայց վերջնական վճարը վաճառողին՝ «Գազպրոմին», ամեն դեպքում, լինելու է հենց ռուբլով՝ այդ եվրոներով ռուսական ռուբլի գնելու միջոցով»,- հավելել է նա։ Նա նաև դա ռուբլով հաշվարկների «համակարգի նախատիպ» է անվանել։