![ա](/sites/default/files/inline-images/%D5%B4%D5%A5%D5%AE%20%D5%A2%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A1%20%D5%A9%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB.jpg)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի որդին՝ արաքայազն Էնդրյուն, կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ինչպես գրում են Թերթը և Daily Mail-ը, թուրք միլիոնատիրուհի Նեբահաթ Իսբիլենը պնդում է, որ ոմն անազնիվ գործարար իրեն խաբել է ու խարդախությամբ համոզել 750 000 ֆունտ ստերլինգ (984 000 դոլար) վճարել արքայազնին, որպեսզի օգնության ստանա անձնագիր ձեռք բերելու հարցում:
77-ամյա կինն այս մասին հայտնել է դատարանին: Նշվել է նաև, որ արքայազն Էնբդրյուն վճարված գումարը վերադարձրել է կնոջը:
Պարբերականը մանրամասնում է, որ Իսբիլենը Թուրքիայում ձերբակալված պատգամավորի կինն է, որը բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Կինը 87 մլն դոլար գնահատվող իր կարողությունը վստահել է լոնդոնաբնակ թուրք գործարար և նախկին բանկիր Սելման Թյուրքին, որին հանձնարարված էր կնոջ հարստությունը տեղափոխել Թուրքիայում իրենց քաղաքական թշնամիներից հեռու։
Սակայն այժմ միլիոնատիրուհին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թյուրքի՝ պնդելով, որ տղամարդն անազնիվ կերպով յուրացրել է մոտ 50 միլիոն դոլար:
Հայցում նշվում է, որ Թյուրքն Իսբիլենին հիմարացրել է՝ համոզելով գումար վճարել արքայազն Էնդրյուին: Մինչդեռ արքայազնի անմիջական ներգրավվածության մասին ապացույցներ չկան:
0Comments