Խաղաղապահը ռեզերվից լրացուցիչ ուժեր առաջ կքաշի՝ ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը կասեցնելու համար

Մանրամասներ

1

Մարտի 24-ին, Ադրբեջանի Զինված ուժերը Փառուխի մոտ հատել են շփման գիծն, ինչով խախտել են առաջին եռակողմ հայտարարությունը։ Այս մասին կարդում ենք Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պաշտոնական տելեգրամյան ալիքում։

Խաղաղապահ ուժերի հրամանատարության կողմից որոշում է կայացվել ռեզերվից առաջ քաշել լրացուցիչ ուժեր ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը կասեցնելու համար։

Նշվում է, որ այս պահին բնակավայրը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։

«Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»,-գրված է հրապարակման մեջ։