Մենք այսօր ունենք նոր կազմավորվող ընտանիք, ՀՀ ՊՆ նախարարն ամուսնացել է: Առաջին իսկ վայրկյանից փորձում ենք նորապսակների կյանքը վերածել դժոխքի՝ սոցիալական հարթակներում, այդքանը մեզ բավարար չէ, նաև՝ ՀՀ ԱԺ ամբիոնից։ ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ արձագանքելով ընդդիմության հայտարարություններին, որոնք վերաբերում էին Սուրեն Պապիկյանի շքեղ հարսանիքին։
Բադալյանն ամբիոնից ամուր ընտանիք, առողջ երեխաներ, երջանկություն մաղթեց Սուրեն Պապիկյանին․ «Իսկ հաշվապահությունը թողնենք ընդդիմությանը։ Դա նրանց մոտ շատ լավ է ստացվում»,-ասաց նա։
0Comments