Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու առնչությամբ: «Մեր համոզմունքն է, որ քանի դեռ ստույգ մեխանիզմներ չեն ներդրվել, քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում», – խորհրդարանում ասել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածում զորքերի հայելային հետքաշման մասին է, ընդ որում, «հիմք պետք է ընդունել Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները»,- նաեւ ասել էր Արարատ Միրզոյանը։
Խորհրդային սահմաններով զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման խնդիրը «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում քննարկում են «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը եւ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
-Ինչո՞ւ պետք է սահմանազատումը և սահմանագծումը իրականացվեն խորհրդային քարտեզներով:
-Ինչո՞ւ պետք է հայկական կողմը հետ քաշի իր զորքերը հայկական տարածքում: Ո՞վ է ապահովելու նորահայտ չեզոք գոտու անվտանգությունը:
-Ի՞նչ անվտանգության մեխանիզմներ են լինելու՝ ռուսական զո՞րքը, ՀԱ՞ՊԿ-ը, թե՞ անվտանգության միջազգային մեխանիզմները:
-Արդյոք պատերազմից հետո ստեղծված իրողությունները հաշվի առնելու՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության կոչը նշանակո՞ւմ է, որ Արցախի հարցը փակված է:
-Հնարավո՞ր է արդյոք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունների պայմաններում:
«Առավոտ»
0Comments