Պաշտոնական տեղեկատվության ղազախստանյան ալիքը հեռացրել է 164 զոհերի մասին հաղորդագրությունը

Մանրամասներ

1

Telegram-ալիքը, որը հրապարակում է գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվությունը Ղազախստանում տիրող իրավիճակի մասին, հեռացրել է երկրում անկարգությունների ժամանակ զոհված 164 մարդու մասին հաղորդագրությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Telegram-ալիքը հաղորդագրություն էր հրապարակել, որ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում անկարգությունների ժամանակ 164 մարդու մահվան մասին՝ նշելով, որ ամենաշատ զոհերը՝ 103, եղել են Ալմաթիում։

Ղազախական Vласть հրատարակությունը հայտնում է, որ երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են, թե իրենք չեն այդ տվյալները տվել։