Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակիցներն այս օրերին ամենօրյա ուժեղացված հսկողություն են իրականացնում Հանրապետության հրապարակում, թատրոնների ու համերգային կազմակերպությունների հարակից տարածքներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Միաժամանակ, ՀՀ ոստիկանության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են սիգ ձկնատեսակի վաճառքի հայտնաբերման, առգրավման և վաճառքի արգելման միջոցառումներ»,- հայտնում են քաղաքապետարանից։
0Comments