Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում սահմանադրական հանրաքվեի անցկացման ամսաթիվը

Մանրամասներ

ա

Բելառուսում Սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2022 թվականի փետրվարին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության Բարձրագույն նիստի ժամանակ:

Վերջինս ընդգծել է, որ հանրաքվեից առաջ նոր Սահմանադրության փաթեթը կուսումնասիրվի աշխատանքային խմբի և սահմանադրական հանձնաժողովի նիստերում, այնուհետև կհրապարակվի հանրային քննարկման համար: