220 միլիոն եվրո. Ֆրանսիական Պոլինեզիայի բնակչուհին հաղթել է EuroMillions-ի պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը

Մանրամասներ

ա

EuroMillions վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը՝ 220 միլիոն եվրո, բաժին է հասել Ֆրանսիական Պոլինեզիայի մի բնակչուհու, որը կյանքում առաջին անգամ է վիճակախաղ խաղացել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հաղորդվում է, որ հաղթողն արդեն ստացել է իր շահումը: Բնակչուհին, որի անունը չի հրապարակվում, պատմել է, որ իր հայրը պարբերաբար վիճակախաղի տոմսեր է գնում, սակայն ինքը «լավ պահի է սպասել» և վերջապես տոմս է գնել՝ հույսը դնելով ինտուիցիայի վրա։

Մինչ օրս այս վիճակախաղի մասնակիցների շահած ամենամեծ ջեքփոթը կազմում էր 200 միլիոն եվրո. այս գումարը 2020 թվականին բաժին էր հասել Ֆրանսիայի մի բնակչին: